Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Աղոթարան

Աղոթարան
23.06.2020 | 00:01

Ես ա­ռանց Քեզ մթու­թ­յան մեջ եմ`
Խար­խա­փում եմ ան­վերջ.
Սո­վո­րեց­րու գտ­նել ար­քա­յութ­յու­նը Քո:
Ես ա­ռանց Քեզ կույր եմ ու տկար,
Սո­վո­րեց­րու քայ­լել Քո կամ­քի մեջ
Խո­նարհ­ված ու հեզ:
Պա­հիր հի­վանդ ձեռքս
Հայ­րա­կան Քո ա­փի մեջ.
ՈՒ շշն­ջա ան­վերջ, որ
Սի­րում ես ինձ:

Կար­մեն ԴԱՎԹ­ՅԱՆ

Դիտվել է՝ 5333

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ